7 խորհուրդ տղամարդուն գրավելու համար - 4 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 4 » 7 խորհուրդ տղամարդուն գրավելու համար
20:28
7 խորհուրդ տղամարդուն գրավելու համար

Տղամարդուն գրավելն այդքան էլ բարդ բան չէ, եթե հարցին մոտենաս ճիշտ կողմից: Խոսենք այն մասին, թե ինչի մասին են մոռանում աղջիկները` երազելով գրավել տղամարդուն:

1. Տղամարդը սիրում է, երբ կինը լավ տրամադրություն ունի: Աշխատեք միշտ լինել ուրախ և ժպտացող: Հենց նման վառ ու պայծառ աղջիկների մոտ է ձգտում տղամարդու հոգին: Բայց պետք չի անդադար ծիծաղել, քանի որ դա կարող է ոչ միանշանակ զգացումներ առաջացնել տղամարդու մոտ: 
2. Աշխատեք տղամարդու վզին չփաթաթել ձեր խնդիրները: Տղամարդիկ սիրում են իրենց կարևոր զգալ: Նրանք կաջակցեն ձեզ ու կփորձեն լուծել ձեր խնդիրները, բայց եթե դա մշտական բնույթ կկրի, նա կդադարի լսել ձեր անհանգստությունների մասին: Հիշեք չափի զգացման մասին: Եղեք որքան հնարավոր է անհոգ, որովհետև տղամարդիկ նյարդայնանում են մշտական նվնվոցից և բողոքներից:  3. Օգտագործեք դեպի կատարելություն նրա ձգտումը: Անգամ եթե նա խանութի սովորական մենեջեր է, ձեզ համար նա պետք է թագավոր լինի` աշխարհի ամենակարևոր տղամարդը: Անընդհատ նշեք նրա առավելությունները և գովեք նրան: 
4. Եղեք խնամված: Բոլոր աղջիկներին չի տրված բնությունից ուղիղ դիմագծեր և նրբագեղ կառուցվածք: Բայց սպորտով զբաղվելը, գեղեցկության սրահ հաճախելը, տնային սովորական պրոցեդուրաները հրաշքներ կգործեն: Պարզապես ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ: 
5. Նրանից խորհուրդ հարցրեք: Տղամարդիկ սիրում են ցուցումներ տալ և բացատրել ինչ-որ բաներ: Դա կրկին անգամ ընդգծում է նրա առավելությունը: Բայց մի փորձեք նրա աչքերում հիմարիկ երևալ: 
6. Կոկետություն արեք: Օգտագործեք ձեր հմայքը: Շատ մի խոսեք, բայց սովորեք պահել զրույցը: Ընդհանուր հետաքրքրությունները ևս միացնում են մարդկանց: Սովորեք գեղեցիկ քայլել և ուղիղ նստել: Սիրախաղ արեք, բայց չափը մի անցեք: 
7. Եղեք բնական: Տղամարդիկ միանգամից զգում են արհեստականությունը:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 438 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar