Սպասում եմ♥ - 14 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 14 » Սպասում եմ♥
08:18
Սպասում եմ♥

Սպասում եմ,բայց ու՞մ:Նստած նայում եմ կողքերս՝ ոչ մի շունչ չկա,կարծես ես անապատում լքված լինեմ:Կանչում եմ,բայց ու՞մ...Նրան, ով երբեք էլ գոյություն չի ունեցել և վախենամ, որ չի էլ ունենա:Չէ՛, չէ՛ ունեցել է՝ իմ հորինածով, և հեռացել է՝ իմ վերջակետով:Վերջակետ ,որը դարձավ մի բանի վերջ,բայց ինչ-որ մի բանի սկիզբ...Միգուցե՞ մենության, ո՞վ գիտե:Վերջակետ, որը դարձավ տխրության ու լացի ազդարարողը:Երբ հեռացավ հորինածս,կարծես ասեր. –Լա՛ց, լա՛ց ,լա՛ց քեզ այցի....
Այդպես էլ եղավ,լացն ու տխրությունը դարձան իմ անբաժանելի ու անդավաճան ընկերնեը...Ամբողջ օրն իրենց հետ՝ տանը,զբոսանքի,դասի ու կրկին տանը,զբոսանքի,դասի, ..................զբոսանքի, դասի և այսպես շարունակ:Ճիշտ են ասում,երբ անիծում են ամբողջ սրտով այն բռնում է:Իսկ ինչու՞ իմը չի բռնում,ինչու՞ եմ ես այդքա՜ն տանջվում ու սպասում, որ անեծքիդ նման իմ անեծքնել քեզ հյուր գա ու երբե՛ք,երբե՛ք չգնա...Ինչպես քոնը ՝ իմ մոտից:Ես այսպես եմ...Ես անգութ եմ ,ես անսիրտ եմ,թո՛ղ որ այդպես ձեզ թվա...Սեր կորցրած մարդը ամենավատը,ամենաստորը թո՛ղ երեվա...Ես այսպես եմ:Իսկ քո կարծիքով սեր գողացած մարդը ինչպիսի՞ն է...Ամենաբարին,ամենանուրբ էակն է նա՞:Թո՛ղ այդպես լինի,թո՛ղ լինեմ վատը,բայց ասում եմ, սեր ՝ կորցրել եմ... Բոլորը քնած են,իսկ ես կրկին սպասում եմ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 402 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar