03 Դեկտեմբերի, 2013 Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը: - 3 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 3 » 03 Դեկտեմբերի, 2013 Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
18:52
03 Դեկտեմբերի, 2013 Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:

Խոյ

Բարենպաստ օր չէ գործնական հանդիպումների գնալու, կարևոր հարցեր քննարկելու համար: Հնարավոր են չնչին անախորժություններ, սակայն ստիպված չեք լինի փոփոխություններ անել ծրագրերում:

Այսօր զգույշ եղեք նոր ծանոթություններ հաստատելիս և մի հավատացեք այն խոստումներին, որոնք կլսեք այսօր:

Ցուլ

Կհաջողվի ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը, ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: Օրը բարենպաստ է գործարքներ կնքելու, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար:

Կարող եք գնալ ռոմանտիկ ժամադրության, կհաջողվի լեզու գտնել մտերիմ մարդկանց հետ:

Երկվորյակ

 

Եղեք զգույշ, օրն այնքան էլ բարենպաստ չէ, ինչպես թվում է: Կգտնեք համախոհներ, սակայն պետք է նկատի ունենալ, որ գործերի մեծ մասը սիպված եք ինքնուրույն անել:

Մտերիմները ևս  օգնության ձեռք չեն մեկնի, այնպես որ հույս դրեք միայն ձեր սեփական ուժերի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ճանապարհորդության համար:

Խեցգետին

 

Շրջապատողները ձեզանից ավելին են պահանջում, սակայն արեք այն, ինչը համարում եք կարևոր, բացի այդ, մի մոռացեք սեփական նպատակների և առաջադրանքների մասին:

Մի շտապեք նոր ծանոթություններ հաստատելիս, այսօր դժվար թե դրանք հաջող լինեն: Ամեն ինչ հարթ կընթանա անձնական հարաբերություններում:

Առյուծ

Ճիշտ է, դժվարությամբ, սակայն կհասնեք մասնագիտական հաջողության: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներին նախապատրաստվեք շատ լրջորեն:

Ցածր է կենսական ներուժը, հնարավոր է վատանա ձեր ինքնազգացողությունը:  Խորհուրդ է տրվում հրաժարվել միջոցառումներից, ազատ ժամանակն անցկացնել տանը:

Կույս

 

Հնարավոր են անսպասելի հաջողություններ: Ինտուիցիայի շնորհիվ կհայտնվեք ճիշտ վայրում և ճիշտ ժամանակին: Կարող եք գործարքներ կնքել, չի բացառվում դրամական մուտքեր լինեն:

Այսօր միգուցե ընկերական կամ գործնական հարաբերությունները ռոմանտիկ բնույթ ստանան:

Կշեռք

 

Դժվար կլինի խուսափել վեճերից: Խորհուրդ է տրվում չասել այն, ինչ մտածում եք, դա հնարավոր է լուրջ կոնֆլիկտների առիթ հանդիսանա: Եթե հնարավորություն ունենաք, ապա հրաժավեք կարևոր հանդիպումներից ու համագործակցություններից:

Միգուցե ֆինանսական խնդիրներ ծագեն,  սակայն դա  ժամանակավոր բնույթ է կրում, այնպես որ պետք չէ մտահոգվել:

Կարիճ

 

Դուք լրջորեն և մեծ պատասխանատվությամբ եք մոտենում հարցերին, և շատ ճիշտ եք անում: Հենց այդպիսի մոտեցման շնորհիվ կխուսափեք սխալներից:

Հնարավոր է իրենց մասին հիշեցնել տան հին խնդիրները: Ցանկալի է կրճատել ծախսերը, իսկ սննդամթերքներ օգտագործելիս լինել զգույշ:

Աղեղնավոր

 

Ինչպիսի առաջադրանքների առջև էլ ձեզ կանգնեցնեն, դուք կկարողանաք փայլուն արդյունքներ գրանցել: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, կարևոր համագործակցությունների համար:

Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ:

Այծեղջուր

 

Օրվա առաջին կեսը մի փոքր բարդ կլինի, սակայն ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Այդուհանդերձ, բոլոր կարևոր հանդիպումները նշանակեք օրվա երկրորդ կեսին:

Երեկոյան կարող եք ընտանեկան միջոցառումներ կազմակերպել, հյուրեր ընդունել: Մտերիմների հետ հանդիպումները ներդաշնակ կզարգանան և տարաձայնություններ դժվար թե ծագեն:

Ջրհոս

Օրը հարմար է շփման, նոր ծանհոթությունների հաստատման համար: Նկատի ունեցեք, որ եթե այսօր ռոմանտիկ հարաբերություններ սկսվեն, ապա հատուկ նշանակություն կունենան ձեր կյանքում:

Կարող եք լուծում տալ մասնագիտական հարցերին, կնքել գործարքներ: Կենսական ներուժը մեծ է, իսկ ֆիզիկական աշխատանքը միայն լավ կանդրադառնա ձեզ վրա:

Ձկներ

Շատ լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, այնպես որ վստահ կայացրեք որոշումներ, գտեք նոր համախոհներ: Ձեր գաղափարները հիանալի են:

Օրը հարմար է ճանապարհորդելու համար, այդ թվում ռոմանտիկ բնույթի. այդ ընթացքում ձեզ սպասվում են հետաքրքիր ծանոթություններ:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 285 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar