Ինչու՞ տղամարդիկ պետք է առանց ներքնազգեստի քնեն - Հետաքրքիր նյութեր (18+) - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » »
21:20
Ինչու՞ տղամարդիկ պետք է առանց ներքնազգեստի քնեն

Ներքնազգեստի մասնագիտացված խանութներում կիսավարտիքների, գիշերազգեստների, տղամարդկանց ննջազգեստների լայն տեսականի կարելի է գտնել։ Սակայն շատ քչերը գիտեն, որ տղամարդիկ պետք է քնեն առանց գիշերազգեստի եւ անգամ առանց ներքնազգեստի։ Եթե ձեր ամուսինը կամ ընկերը մշտապես կիսավարտիքով է քնում, ապա նրան անպայման պետք է զգուշացնել առկա վտանգների մասին։ Երիտասարդների մեծ մասը այսօր այնպիսի կիպ կիսավարտիքներ է հագնում, որոնք ամուր ձգում են ամորձապարկը (փոշտ) եւ առնանդամը։ Սակայն մասնագետները պնդում են, որ սեռական ֆունկցիաների խանգարումները եւ միզասեռական համակարգի խնդիրները մեծապես կապված են կիսավարտիք հագնելու հետ։ Կիպ կիսավարտիք հագնելու դեպքում տղամարդկանց առնանդամը ճնշվում է։ Առաջանում են անշարժ գոյացություններ, որոնք սեղմում են սերմնազատման ուղիների զարկերակներն ու երակները, ինչպես նաեւ ամորձինների ավշային անոթները։ Առնանդամը ձգող եւ սեղմող կիսավարտիքը 24 ժամ հագնելու դեպքում արյան կանգ է առաջանում առնանդամով անցնող զարկերակների եւ երակների մեջ։ Արյան շրջանառության նման խնդիրներից խուսափելու համար ուրոլոգները խորհուրդ են տալիս առաջին հերթին մերկ քնել, ինչն անգամ կնպաստի առողջ քնին։ Եվ երկրորդ կանոնը՝ քնել մեջքի վրա պառկած, քանի որ հակառակ դեպքում խանգարվում է արյան հոսքը եւ էրեկցիան։

Աղբյուրը՝ allwomens.ru


 

Բաժին: Հետաքրքիր նյութեր (18+) | Դիտումներ: 1528 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.4/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar